ԱՄՆ կառավարությունը ստացել է դատարանի գաղտնի որոշումն առ այն, որ անհրաժեշտ է ստիպել Google Inc. ընկերությանը և Sonic.net ոչ մեծ ինտերնետ փրովայդերին տեղեկություն տրամադրել WikiLeaks-ի կամավորների էլեկտրոնային փոստերի գրառումների մասին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:
Մասնավորապես՝ դատարանը պահանջել է բացել այն հասցեները, որոնց հետ կայքի կամավորներից մեկը` Ջեյկոբ Ապպելբաումը, նամակագրություն է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում:
Sonic ինտերնետ փրովայդերի գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրենք փորձել են օրենքով պայքարել կառավարության պահանջների դեմ, սակայն պարտություն են կրել և ստիպված են եղել բացել ինֆորմացիան:
Google ընկերությունը հրաժարվել է մեկնաբանությունից: Թերթը գրում է, որ Ապպելբաումի դեմ ոչ մի մեղադրանք չի հարուցվել: