ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։









































