ԼՂՀ պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների հետանքով միջադեպ է գրանցվել: Դեպքի մանրամասները առայժմ հայտնի չեն: ՊՆ քննչական վարչությունը հաստատել է այս տեղեկությունը:
ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:











































