Mediamax-ի փոխանցմամբ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ Հայաստանը լիովին կատարել է իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պայմանագրերի վավերացման տեսանկյունից՝ վերջին եռամսյակում կնքված 10 պայմանագրերից ՀՀ ԱԺ-ն վավերացրել է արդեն 7-ը:
Իր հերթին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին եռամսյակում ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունեցել լուրջ իրադարձություններ:
Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդունվել է որոշում ռազմաքաղաքական համագործակցության սերտացման մասին:
«Բացի այդ, այսօր կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվեն 20 000 հոգանոց արագ արձագանքման ուժեր, ինչպես նաեւ 3 000 հոգանոց խաղաղապահ ուժեր»,- ասել է ԱԱԽ քարտուղարը:









































