Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հիքմեթ Հաջիևի «խոստովանական ցուցմունքը»

Անդրադառնալով ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության «դատաքննությանը» և կայացրած «դատավճիռներին», արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չափազանց կարեւոր խոստովանություն է արել: «Մենք սպասում էինք, որ կստեղծվի միջազգային դատարան կամ տրիբունալ՝ Նյուրնբերգի կամ նախկին Հարավսլավիայի և Ռունադայի դեմ Միջազգային տրիբունալի օրինակով, բայց միջազգային ներկայիս անարդար միջավայրում նույնիսկ օրենքի կիրառումն է դարձել քաղաքականացված և երկակի ստանդարտների ենթակա, ուստի Ադրբեջանն ինքն է կազմակերպել բաց դատավարություններ…»:

Ադրբեջանի նախագահն, այսպիսով, իր օգնականի դեմքով խոստովանել է, որ ԼՂՀ նախկին նախագահներին, բարձրաստիճան զինվորականներին և այլ նախկին պաշտոնյաների առևանգումից հետո փորձել է Բաքվում «նոր Նյուրնբերգ» կազմակերպել՝ ներգրավելով արդարադատության միջազգային մարմիններին, բայց, մեղմ ասած, փոխըմբռնման չի արժանացել, ուստի կազմակերպել է «բաց դատավարություններ», որոնց, սակայն, նույնիսկ տեղական լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները չեն մասնակցել:

Հաջիևը կրկնել է թեզը, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման պահանջը նույնն է, ինչ «Նյուրնբերգում որևէ մեկը խնդրեր, որ նացիստներին չդատեն»: Սա պարզապես նենգախոսություն է, որ միայն մի բան է փաստում. Ալիևն ինքն էլ հասկանում է, որ «դատավարությունը» լիովին հիմնազուրկ է և միջազգային որեւէ ընկալում չունի: Ընդսմին, Հաջիև բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել՝ «որպես հարգանքի տուրք Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակին»:

Միայն այս բաց խոստովանությունը բավական է, որպեսզի հաստատվի Բաքվի «դատավարության» քաղաքականացվածությունը: Դատարանը պետք է առաջնորդվի դատավարական օրենսդրությամբ, ոչ թե՝ ազգային խորհրդապաշտությամբ: Մանավանդ որ այն բացահայտ կեղծիք է: Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ադրբեջանում 1992թ. հարուցվել է քրեական գործ, ստեղծվել խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Մեկ տարի հետո իշխանության եկած Հեյդար Ալիևը քրեական գործը կարճել է, ԳԽ քննիչ հանձնաժողովը՝ լուծարել:

Հաջիևի խոսքից հասկացվում է, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը ոչ միայն ԱՄՆ փոխնախագահ Վենսն է բարձրացրել, այլև՝ Եվրախորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Հաջիևի «խոստովանական ցուցմունքը» հիմք է, որպեսզի Ստեփանակերտի քաղէլիտան, որ դեռևս կրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների մանդատը, միջազգային իրազեկման գործընթաց սկսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում