Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Տոկաևը Խաղաղության խորհուրդն անվանել է հարթակ նորարարական մոտեցմամբ և խաղաղության իրական առաջարկով

Ղազախստանը Գազայի հատվածի կառավարման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը համարում է ոչ թե ևս մեկ համաժողով անվերջ քննարկումների համար, այլ հարթակ՝ տնտեսական զարգացման միջոցով խաղաղության իրական առաջարկով։ Այս կարծիքը հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը The National Interest հանդեսի համար գրած իր հոդվածում։

«Դա ևս մեկ համաժողով չէ՝ նախատեսված անվերջ քննարկումների համար։ Դա գործնական նախաձեռնություն է՝ ուղղված արդյունքների հասնելուն, հատկապես Գազայում և Մերձավոր Արևելքում, – գրել է Տոկաևը «Հուսալիությունը նոր ուժ է» հոդվածում։ – Այդ նախաձեռնությունը սկզբունքորեն տարբերվում է իր տրամաբանությամբ։ Սպիտակ տունն առաջարկել է հիրավի նորարարական մոտեցում. իրենց սպառած քաղաքական բանաձևերը կրկնելու փոխարեն՝ այն առաջադրել է  հստակ հայեցակարգ՝ խաղաղություն կայուն տնտեսական զարգացման միջոցով»։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Խաղաղության խորհրդին անդամակցելն Աստանայի համար դարձել է Աբրահամյան համաձայնագրերին (կնքված 2020-2021 թթ. ԱՄՆ միջնորդությամբ արաբական երկրների խմբի և Իսրայելի միջև) միանալու որոշման շարունակությունը, որը ոչ թե պարզապես դիվանագիտական ​​ժեստ է, այլ ռազմավարական ընտրություն:

Տոկաևը նշել է, որ երկար տարիների ընթացքում համաշխարհային քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի միջազգային կարգի կառուցումը, սակայն ժամանակի ընթացքում այդ հայեցակարգը խեղաթյուրվել է:

Տոկաևի խոսքով՝ աշխարհն այժմ մերժում է ոչ թե համագործակցությունը, այլ պատրանքները և պետք է հենվի  պատասխանատվության, օրենքի գերակայության, կանխատեսելիության և մշակութային ու ազգային ինքնության նկատմամբ հարգանքի վրա։

Աստանան Խաղաղության խորհրդի մասնակից է դարձել հունվարին այն բանից հետո, երբ Տոկաևը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ստորագրել է կազմակերպության կանոնադրությունը։ Փետրվարի 19-ին Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վաշինգտոնում:

Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու համար Վաշինգտոնում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում