Իրանական Shargh օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Համեդան նահանգի մի շարք ընտրյալ ղեկավարների ու տնօրենների հետ հանդիպման ժամանակ ընդդիմանալով Այաթոլլահ Խամենեիի տեսակետներին, հայտարարել է. «Անդալուզիայում երբեք էլ իսլամական քաղաքակրթություն չի հիմնվել, հակառակ դեպքում այդ քաղաքակրթությունը չէր վերանա: Ինչպես հնարավոր է՝ մեկը, իսլամական քաղաքակրթության բարիքները ճաշակելով, օտար բանի ետևից գնա»։
Ավելացնենք, որ օրեր առաջ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում հայտարարել էր. «Մեր նպատակը Իրանի Անդալուզացումն է: Անդալուզիայի իսլամական քաղաքակրթությունը օտար մշակույթների ներթափանցումով է, որ փլուզվեց ու անհետացավ»։
Վերջին շրջանում Իրանի նախագահը երկրի առաջնորդին ընդդիմանալու նոր ոճ է որդեգրել. առաջնորդի յուրաքանչյուր արտահայտությունից հետո նախագահը այդ տեսակետներին լիովին հակառակ տեսակետ է հայտնում:











































