Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը երաշխավորական նամակ է ուղարկել Եվրոպական հեռարձակման միությանը (EBU)՝ կապված 2012 թվականի մայիսին Բաքվում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացման հետ։
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի այդ պաշտոնական նամակում նշված է. «Ադրբեջանը գիտակցում է, որ «Եվրատեսիլ 2012» մրցույթի կազմակերպումը մեծ պատասխանատվություն է և պատրաստ է դրա համար անել ամեն անհրաժեշտ բան»։
Նամակում նաև նշված է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել այն բոլոր հյուրերի անվտանգությունը, որոնք «Եվրատեսիլ 2012»-ի հետ կապված կայցելեն Ադրբեջան։ Մեղմացվելու է նաև անցագրային ռեժիմը։







































