Այսօր ժամը 12:17 րոպեին ԼՂՀ Քարվաճառի շրջանում արձանագրվել է 3.90 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ,-հաղորդում է Trend-ը՝ հիմնվելով Ադրբեջանի Ազգային ակադեմիայի սեյսմիկ ուսումնասիրությունների տարածած հաղորդագրության վրա:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:17 րոպեին` Քարվաճառի վարչական կենտրոնից 15 կիլոմետր դեպի հյուսիս ընկած տարածքում:











































