«Խաղաղ օվկիանոսում առաջացած «Ջովա» փոթորիկը մոտենում է Մեքսիկայի սահմաններին: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը (National Hurricane Center, NHC)»,- հայտնում է BBC-ն:
Քամու արագությունը 144 կիլոմետր/ժամ է: Այս պահին «Ջովա» փոթորիկը գտնվում է մեքսիկական նավահանգստային Մանսանիլո քաղաքից 560 կմ հեռավորության վրա և շարժվում է դեպի արևելք՝ ժամում 9 կմ արագությամբ: Համաձայն մասնագետների կանխատեսումների`մոտակա օրերին փոթորիկը կհասնի Մեքսիկայի հարավարևմտյան ափամերձ շրջաններ:








































