Հանրակրթական դպրոցների աշակերտները մի քանի օրից կարող են վայելել ձմեռը` արդեն արձակուրդային շրջանում:
«Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կտևեն դեկտեմբերի 27-ից մինչև 2011 թ. հունվարի 23-ը ներառյալ, իսկ բարձր դասարանցիների համար` դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 9-ը ներառյալ»,- մեզ հետ զրույցում նշեց հանրակրթական վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Իլյա Սարգսյանը: