Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Ալիևը՝ ընդդեմ Փաշինյանի

Եթե Հայաստանը նոր Սահմանադրությամբ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունն ամրագրելու» պարտավորություն ստանձնի, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս: Այդ մասին Միլլի մեջլիսի փետրվարի 2-ի լիագումար նիստում հայտարարել է Գուդրաթ Հասանգուլիևը: Նա, հիմնավորելով, որ այդ հարցը պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, առաջարկել է այն ներառնել Միլլի մեջլիսի գարնանային նստաշրջանի օրակարգում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ուղղակի հովանավորությամբ գործող «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Շահինօղլուն տեսակետ է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրման համար «Վաշինգտոնը պլան Բ ունի» և մեկնաբանել, որ կողմերը կարող են Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «պայմանագիրն ստորագրել, բայց վերապահում անել, որ այն կվավերացվի Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո»:

Գուդրաթ Հասանգուլիև, փաստացի, հրապարակայնացրել է, որ «նման քննարկումներ կան»: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ Ալիևը «խաղաղսիրական լուրջ քայլ է անում»: Բայց «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունը» նոր Սահմանդրությամբ «ամրագրելու Հայաստանի պարտավորության ստանձնման նախապայմանը» հակառակն է վկայում:

Ալիևը քաջ հասկանում է, որ նման իրավական մեխանիզմ գոյություն չունի, Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով, և վերջին խոսքի իրավունքը պատկանում է Հայաստանի քաղաքացուն: Վարչապետ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը կանխորոշելու լիազորություն չունի: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզչության մեկնարկը տրված է, իսկ Սահմանադրություն փոխել-չփոխելու հարցը քննարկվում է վաղուց:

Նման իրավիճակում Միլլի մեջլիսի պատգամավորին հանձնարարել, որ նոր «նախապայման» հնչեցնի, միայն մի բան է նշանակում, Ալիևը շահագրգռված չէ Հայաստանի ներքաղաքական կայունությամբ և, հատկապես, վարչապետ Փաշինյանի նախընտրական արդյունավետ քարոզչությամբ: Հակառակ դեպքում նա սահմանադրական փոփոխությունների չափազանց զգայուն հարցին չէր անդրադառնա:

Այդ «ուղերձն», իհարկե, հասցեագրված է նաև Վաշինգտոնին: Ալիևը, հավանաբար, հույս ունի, որ «վճռական» Թրամփը, հանուն հայ-ադրբեջանական կարգավորումը վերջնականապես ֆորմալացնելու նպատակի իրագործման, Հայաստանի վարչապետի նկատմամբ «ճնշում կգործադրի», և Փաշինյանը կհայտնվի «երկու կրակի արանքում», Վաշինգտոնի «պահանջին» կգումարվի ընդդիմության «ցասումը»: Այդ իրավիճակում հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը չկանխատեսված ժամկետով կհետաձգվի:

Միջազգային հարաբերություններում ամեն օր «ինչ-որ բան է փոխվում»: Այդ «բաբելոնյան խառնակության» կիզակենտրոնն այսօր Իրանն է, որ ցամաքային սահման ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղը Թեհրանում ի՞նչ իշխանություն է լինելու կամ, ընդհակառակը, հակամարտությունից «որքա՞ն ուժեղ դուրս կգա» իրանական կրոնապետությունը: Չկա երաշխիք, որ Իրանը «Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և Լիբանանի չի վերածվի», հակամարտությունը «տարիներով չի երկարաձգվի»:

Մերձավոր Արևելք-Պարսից ծոց-Իրան ընդգրկմամբ ֆորս մաժորն, անշուշտ, սպառնալիք է նաև Ադրբեջանի համար, բայց չէ՞ որ ամեն ճգնաժամ նաև հնարավորություն է: Մանավանդ որ Ադրբեջանը և Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ունի, և Իսրայելի անթաքույց համակրանքը, իսկ Չինաստանի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ հարաբերություններն անհամեմատ ավելին արժեն, քան այդ երկրների և Հայաստանի նոր «ծլարձակող» կապերը: Չխոսած Ռուսաստանի մասին, որ Հարավային Կովկաս ասելիս առաջին հերթին հասկանում է Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում