Ուրբաթ օրը Սերբիայում հայտնաբերվել են հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու գործերը, որոնք 3 տարի առաջ գողացել էին Շվեյցարիայում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Բաժակն ու կուժը» և «Ձիու գլուխը» նկարները՝ լավ պահպանված վիճակում հայտնաբերվել են Սերբիայի իրավապահ մարմինների կողմից: Նկարների գնի մասին չի հաղորդվում: Տեղեկացնենք, որ Պիկասոյի նկարները պատկանում են Հանովերի Շպրենգել թանգարանին:











































