Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին հոկտեմբերի 8-ին տոնում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով կազմակերպվում են մի քանի միջոցառումներ. Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու և օրհնություն ստանալու այդ Ավետարանից:
«Գրական խաչմերուկներ Հայաստանում» գրական մեկասմյակի շրջանակում (սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 28-ը) օրվա առիթով Արագածոտնի մարզի Ուջան համայնքում կազմակերպվելու է միջոցառում` նվիրված «Սասնա ծռեր» էպոսին, Օշականում կայանալու է գրական թարգմանիչների հավաք և «Կանթեղ» թարգմանական մրցանակի շնորհման արարողությունը:










































