Երեկ Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի շահել է EuroMillions վիճակախաղում: Նրա շահած գումարը կազմել է մոտ 157 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է BBC-ն: Հաղթողի անունը չի նշվում: Շահած խոշոր գումարով նա տեղ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում:
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ այս գումարը երրորդ ամենախոշորն է: Տեղեկացնենք, որ EuroMillions վիճակախաղին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրիան: Վերջին ամենախոշոր գումարը, որը ստացել են հաղթողները, մոտ 161 միլիոն ֆունտ ստերլինգ էր:







































