Հոլանդիայի իշխանությունները նախատեսում են արգելել ուժեղ ազդեցությամբ մարիխուանայի տեսակների վաճառքը «կոֆեշոփերում», որտեղ սովորաբար դրանք վաճառվում են: Այս մասին հաղորդում է BBC-ն: Վերջին տեղեկություններով, ուժեղ ազդեցությամբ տետրահիդրոկանաբինոլայի պարունակությունը մարիխուանայում աճել է, ինչը այն ավելի վտանգավոր է դարձնում:
Հոլանդացի քաղաքական գործիչները հայտարարել են, որ վաճառքից պետք է հանվի «սկանկ» տեսակի մարիխուանան, որն ավելի ուժեղ ազդեցությամբ է դարձել: Նախատեսվում է, որ բոլոր այն նյութերը, որոնց մեջ տետրահիդրոկանաբինոլայի պարունակությունը կգերազանցի 15%-ը, կհավասարեցվեն ուժեղ ազդեցությամբ թմրանյութերին, ինչպիսիք են կոկաինն ու էքստազին: Սա մեծ հարված կլինի «կոֆեշոփերին», որոնք ստիպված կլինեն փոխարինել իրենց մոտ վաճառվող մարիխուանայի մոտ 80%-ը:








































