ԱՄՆ-ում հողին են հանձնել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը, հուղարկավորության արարողությունն ավելի շուտ կարելի է նկարագրել որպես ոչ մեծ փակ հանդիպում: Թերթի աղբյուրը, որի անունը չի հաղորդվում, չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել հրաժեշտի վերջին արարողությունը` հարգելով նրա անձնական կյանքի իրավունքը:
Apple ընկերությունը հայտարարել է, որ Ջոբսի մահվան հետ կապված ոչ մի միջոցառում չի նախատեսվում:
Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտնել է, որ ընկերությունը «նախատեսում է նշել Սթիվի անկրկնելի կյանքը» միայն աշխատակիցների համար:
Apple ընկերության պաշտոնական կայքում հաղորդվում է, որ ցանկացողները կարող են կիսվել իրենց տպավորություններով և ցավակցություններով հատուկ էլեկտրոնային հասցեով:










































