Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում, Ռուսաստանին կոչ է արել պահպանել 2008 թվականին կնքված զինադադարը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա նաև Վրաստանին և Ռուսաստանին կոչ է արել կառուցել նոր և վստահելի հարաբերություններ:
«Ֆրանսիան Ռուսաստանին դիտում է որպես բարեկամ և դաշնակից երկիր, սակայն վստահության վերականգնումը անընդունելի է սպառնալիքի, վախի և անկայունության առկայության դեպքում»,- հայտարարել է Սարկոզին:
Իր խոսքում Ֆրանսիայի առաջնորդը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը Վրաստանի ինքնավարությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:








































