Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավում է, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպմանը բացասական է արտահայտվել միասեռականների մասին:
Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` Լուկաշենկոն Վեստերվելլեին հայտնել էր, որ արհամարհանք է զգում գեյերի նկատմամբ, և որ հաճույքով նրանց կուղարկեր խորհրդային տնտեսություններ: Մյուս կողմից՝ Վեստերվելլեն արդեն մի քանի տարի է չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, իսկ 2010թ. օրինականացրեց իր հարաբերությունները զուգընկերոջ հետ:
«Վեստերվելլեն նեղացել է, որ ես չեմ ընդունում միասեռականությունը: Նախարարն ինձ գրել էր, սակայն ես մինչև վերջ չէի կարդացել»,- պատմել է Լուկաշենկոն:
Այնուամենայնիվ, Լուկաշենկոն հայտնել է, որ թեև չէր ցանկանում նախարարին վիրավորել, բայց երևույթի նկատմամբ իր վերաբերմունքը, միևնույն է, բացասական է:






































