Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Կարիք ունենք վերանայելու անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին մեր պատկերացումը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա են եղել Կրթության տեսչական մարմնի՝ տարվա ամփոփիչ միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը շարունակաբար պետք է հետադարձ կապի մեջ լինի ոլորտի շահակիցների հետ. «Պարբերաբար լսելով նախաձեռնվող գործողությունների և քայլերի արձագանքը՝ առաջին հերթին հնարավորություն ենք ունենում լավարկելու մեր աշխատանքները: Անցնող տարին իսկապես շատ կարևոր է հատկապես «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունմամբ, որը կրթության ոլորտում վերահսկողության նոր գործիքակազմեր ներդնելու հնարավորություն է ապահովում՝ համահունչ ոլորտի բովանդակային բարեփոխումներին: Դրանց նպատակն է խրախուսել ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, այդ թվում՝ մեծապես շեշտադրելով մանկավարժական ինքնավարությունը՝ միաժամանակ վերջնարդյունքների վրա հիմնված վերահսկողություն իրականացնելու նոր հնարավորությունների ընձեռմամբ: 2025 թվականը պետք է դիտարկենք անցումային՝ տեսչական մարմնի գործունեության մեջ նոր մշակույթ ներդնելու առումով»։

Նախարարն անդրադարձել է կրթական հաստատություններում ապահով և անվտանգ միջավայրի ապահովմանը՝ որպես սովորելու ամենակարևոր նախապայմաններից մեկը. «Ուսուցիչը, սովորողը, տնօրենը արդյունք կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե իրենց պաշտպանված են զգում: Մենք իսկապես կարիք ունենք լրջորեն վերանայելու անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին մեր պատկերացումը. որո՞նք են այն գործոնները, որոնք կրթության ոլորտում փոխադարձ հարգանքի, արժանապատիվ հարաբերությունների, ապահովության, պաշտպանության և համակեցության ներդաշնակ միջավայր են ձևավորում: Այս խնդիրը, կարծում եմ, կրթության ամենալուրջ մարտահրավերներից է»:

Նա առանձնակի շեշտադրել է նաև կիբեռանվտանգության կարևորությունը՝ որպես պաշտպանվածության առանցքային բաղադրիչ: Նախարարը համակարգի ամենալուրջ մարտահրավերներից առանձնացրել է նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացումը՝ որպես տեսչական մարմնի գործունեության կարևոր ուղղություն: Նրա խոսքով՝ բարեփոխումների այս փուլում նախարարությունը կառավարման խնդիրների լավարկման ուղղությամբ Կրթության տեսչական մարմնից առաջարկությունների փաթեթ է ակնկալում: Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանքային տարի:

Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է 2025 թվականի հիմնական աշխատանքներն ու արձանագրված արդյունքները: Մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը պանելային քննարկման ընթացքում նշել է կրթության ոլորտում տեսչական վերահսկողության զարգացման հիմնական ուղղությունները 2026 թվականի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում