ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերը բացասաբար են տրամադրված իր և Հանրապետական կուսակցության նկատմամբ։ Այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակի իր էջում։
«Եթե հեռուստատեսային լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական վերաբերմունք ունեն նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA-ի (խմբ․՝ «Կրկին հզորացնենք Ամերիկան») և Հանրապետական կուսակցության նկատմամբ, մի՞թե չպետք է կասեցվեն նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները։ Ես ասում եմ՝ այո՛», – գրել է նա։










































