Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Reuters-ի հաղորդագրությունը, որ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել իր ազդեցության ոլորտները դեպի նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մաս, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում․
«Սա այն դեպքն է, երբ հետախուզական գործակալությունները սխալ դատողություններ, հետազոտություններ և եզրակացություններ են անում։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։










































