Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Վրաստանի առջև Եվրամիության «դուռ կիսաբա՞ց է, թե՞ կիսափակ»

Ծայրահեղ դեպքում Վրաստանը կարող է լիովին կորցնել ազատականացումը և դասվել այն երկրների շարքին, որոնց քաղաքացիների Շենգենյան գոտի մուտքի համար վիզա է պահանջվում: Այսպիսի եզրակացության է եկել Եվրահանձնաժողովը, որի Վրաստանի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին: Այդ մասին հայտնել է վրացական apsny.ge առցանց լրատվամիջոցը: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շենգենյան գոտի մուտքի սահմանափակման մեխանիզմներն ուժի մեջ կմտնեն այս տարվա դեկտեմբերի 30-ին:

Եվրահանձնաժողը «լուրջ անհանգստություն է հայտնել Վրաստանում հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների առթիվ», այդ թվում ընդգծել, որ «խտրականությունն արգելող սկզբունքները չեն հարգվում»: Եվրահանձնաժողովի գնահատմամբ, ժողովրդավարությունից Վրաստանի «հետքայլը համակարգային և կանխամտածված բնույթ է կրում», ուստի նրա նկատմամբ «վիզաների դադարեցման նորացված մեխանիզմներ են քննարկվում»:

Բավական մանվածապատ ձևակերպումներից հասկացվում է, որ սահմանափակումները գործնականում ուժի մեջ կմտնեն եկող տարեսկզբից և առաջին հերթին կկիրառվեն «ժողովրդավարությունից Վրաստանի հետընթացի համար հիմնականում պատասխանատվություն կրող», այսինքն՝ վրացի պաշտոնյաների նկատամամբ, ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր:

Եվրահանձնաժողովի հաշվետվությունից պարզորոշ հասկացվում է, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Շենգենյան գոտի մուտքի սահմանափակումներ կկիրառվեն, եթե «Վրացական երազանքի» կառավարությունը շարունակի չկատարել ԵՄ անդամության թեկնածու երկրի համար սահմանված պարտավորությունները: Եթե այս դիրքորոշումը գնահատենք քաղաքական նշանակությամբ, ապա կստացվի, որ Եվրահանձնաժողովը վրացի պաշտոնյաներին պատժում է, քաղաքացիներին՝ առայժմ ոչ, որպեսզի նրանք իշխանություններից պահանջեն կատարել ստանձնած պարտավորությունները:

Եվրահանձնաժողովը Վրաստանի առջև ԵՄ-ին անդամակցության «դուռը չի փակել» բայց և չի վերահաստատել, որ «այն բաց է»: Հաշվետվության հիմնական ուղերձը, թերեւս, վերջինն է. Եվրահանձնաժողովը «Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը» իր համար գնահատել է «սպառնալիք» և մասնավորեցրել, որ վրացական պաշտոնական փաստաթղթերը «շատ դեպքերում կեղծ են կամ անձանց մասին փոփոխված տվյալներ են տալիս», մի հանգամանք, որ «դժվարացնում է անվտանգային կարգավորումները»:

Այս խնդիրն, ընդսմին, ներկայացված է կոռուպցիայի դեմ պայքարում «հետընթացի» արձանագրման համատեքստում, ինչից կարելի է ենթադրել, որ ռուսաստանցիները ԵՄ Շենգենյան գոտի մուտք ունենալու համար «ձեռք են բերում վրացական անձնագիր» կամ նրանց տրվում է ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ, ինչը Եվրամիությանը պատճառում է անվտանգային մտահոգություններ: Ի՞նչ քայլեր կձեռնարկի «Վրացական երազանքի» կառավարությունը, մնում է սպասել: Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովի «կիսաբաց-կիսափակ դռան» հաշվետվությունը հրապարակվել է Վրաստանի հետ սկզբունքային համաձայնության անհնարինության մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարության ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում