Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի սպա» շքանշանով։ Այդ արարողակարգին ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իր ելույթում Մեհրիբան Ալիևան շնորհակալություն է հայտնել Սարկոզիին՝ այդ պարգևի համար։ Սարկոզին նույնպես ելույթ է ունեցել։ Վերջում նրանք լուսանկարվել են՝ հիշատակի համար։








































