Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Պուտինը «ռազմավարական նպատակների իրականացում» է անոնսավորել

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին և ներկայացնում միջոցառմանը նրա ելույթի հիմնական թեզերը: Ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստը հաջորդում է ուկրաինական կարգավորման շուրջ Բեռլինում երկօրյա բանակցություններին, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը վարել է ինչպես Ուկրաինայի նախագահ Զելենսկու, այնպես էլ եվրոպական երկրների առաջնորդների հետ:

Ըստ էության, Վլադիմիր Պուտինը ցրել է ուկրաինական կարգավորման «թունելի վերջում լույսի» մասին բոլոր լավատեսական և անգամ չափավոր սպասումները: «Եթե Ուկրաինան հրաժարվի առարկայական բանակցություններից, Ռուսաստանը տարածքների ազատագրմանը կհասնի ռազմական ճանապարհով»,- հայտարարել է Պուտինը: Իսկ թե նա «առարկայական բանակցություններ» ասելով ինչ է հասկանում, մեկնաբանելու հարկ չկա: Ռուսաստանը պահանջում է ամբողջական Դոնբասը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, բոլոր այն տարածքները, որ համաձայնության կայացման պահին կգտնվեն իր հսկողության տակ, ճանաչել ռուսաստանապատկան:

Ընդսմին, տարածքային այդ նվաճումները ճանաչելուց հետո Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, իր տարածքում ունենալ միջուկային զենք և երրորդ երկրի ռազմական ներկայություն, բանակը և սպառազինությունները պետք է կրճատվեն, ռուսերենին տրվի պետական երկրորդ լեզվի կարգավիճակ, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին՝ անցնի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ենթակայությանը:

Սպասվում է, որ առաջիկա կիրակի Մոսկվա կժամանի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Բեռլինում «համաձայնեցված» փաստաթուղթը: Ռուսաստանի նախագահի վերաբերյալ հայտարարությունը, կարծես, Վաշինգտոնին ազդակ է, որ նրա «բեռլինյան ծանրոցով այցը նպատակահարմար չէ»: Պուտինը վերստին ԱՄՆ-ի դիրքորոշումները հակադրել է եվրոպացիների «անհատական օգտապաշտությանը» և նկատելի սպառնալիքով ձևակերպել, որ ուկրաինական ճակատում «վերջին ամիսներին ստեղծած պլացդարմները թույլ են տալիս հաջողություններ արձանագրել նաև ռազմավարական ուղղություններով»:

Նախօրեին Եվրամիության անդամ ութ երկրներ՝ Ֆինլանդիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Բուլղարիան և Շվեդիան «այսօր, վաղը և տեսանելի ապագայում» Ռուսաստանը ճանաչել են «սպառնալիք» և կոչ արել, որպեսզի ՆԱՏՕ-ի և ԵՄ «արևելյան թևն անհապաղ ամրապնդվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում