Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում շրջվել է արագ արձագանքման ջոկատին տեղափոխող ավտոբուսը։ Այդ ջոկատը պատասխանատու է վարչապետ Էրդողանի տեղաշարժերի երթուղիների անվտանգության ապահովման համար։
Վթարի արդյունքում վիրավորվել է 8 ոստիկան, որոնք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի վայրում առաջացել են խցանումներ։









































