Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են 2026-ին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև մի շարք պետական կառույցների և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողականորեն վարում է խոշոր միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, ինչի շնորհիվ արդեն ձեռք է բերվել կազմակերպչական մեծ փորձառություն։

2026 թվականին Հայաստանում 3 խոշոր մարզական միջոցառում է անցկացվելու․

Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին, նախնական տվյալներով, կմասնակցեն շուրջ 45 երկրի ավելի քան 500 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի փետրվարի սկզբին։ Մրցումները կկայանան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։
Ապրիլի 10-13-ը Երևանը կընդունի Սամբոյի աշխարհի գավաթը։ Այս փուլում մասնակցությունն արդեն հաստատել է 25 երկիր, իսկ ընդհանուր առմամբ սպասվում է 35-40 երկրի շուրջ 350 մարզիկների մասնակցություն։
Նոյեմբերին Հայաստանում կկայանա սպորտային պարերի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Մի քանի մարզաձևերի ուղղությամբ միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հարցով էլ ներկայում բանակցություններ են ընթանում:

Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների կազմակերպչական հարցերը, որոնք վերաբերել են մրցաշարերի վայրերի ընտրությանը, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերմանը, այդ նպատակով մրցութային գործընթացների կազմակերպմանն ու ժամկետների ճշտմանը։ Անդրադարձ է կատարվել նաև երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, մարզաձևերի հանրահռչակման և մասսայականացման ուղղություններին, մրցաշարերի հեռարձակմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի գործընթացին։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ նմանօրինակ մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում կարևորելով միջգերատեսչական ջանքերի ներդրումը։ Նրա խոսքով՝ միայն միասնական և կազմակերպված աշխատանքը հնարավորություն կտա մրցաշարերն անցկացնել բարձր, միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ Ներքին գործերի, Առողջապահության նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի սամբոյի, հրաձգության, սպորտային պարերի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերությունից և մի շարք այլ կառույցներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում