Աֆղանստանում 2009-2010 թթ. կոալիցիոն զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սթենլի Մաքքրիստալն ասել է, որ ԱՄՆ-ը դեռ բավարար գիտելիքներ չունի այդ երկրում հակամարտությանը վերջ դնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգներ ընդամենը կես ճանապարհին են: Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների խորհրդում` Մաքքրիստալն ասել է, որ ամենադժվար խնդիրը օրինական կառավարության ստեղծումն է, որին կհավատան աֆղանստանցիները, և որը կբալանսավորի «Թալիբանի» ազդեցությունը: «Մենք բավարար գիտելիք չունեինք և մինչև հիմա էլ չունենք»,- ասել է նա:
«Մեր մեծամասնությունը, այդ թվում` ես, ուներ իրավիճակի և պատմության ընկալման մակերեսային ընկալում, մենք վախեցնելու աստիճանի մակերեսային պատկերացում ունեինք վերջին 50 տարվա պատմության մասին»,- հավելել է Մաքքրիստալը:










































