Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Տղաս ոչ բարով Հանրապետական էր

Սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով ձերբակալվածների հարազատները նրանց տեսակցելու հնարավորություն չունեն: Ավելին` շատերը պնդում են, որ իրենք այդ գործի հետ առնչություն չունեն, այնինչ մեկուսարաններում այնպիսի խոշտանգումների են ենթարկվում, որ ինքնասպանության փորձ են կատարում:

Սույն գործով կալանավորված 39-ամյա Արման Դալլաքյանի մայրը մեզ հետ զրույցում պնդում է, որ իր տղան բանդայի անդամ չէ, նրա մեղքը նրանում է, որ «Գառնի-Սուրիկ» լավաշ արտադրող ընկերության տնօրենի միջնեկ տղայի` Անդրանիկի հետ է ծանոթ եղել: «Դա է պատճառը, որ ցանկանում են քաշել: Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ արեց: Մինչ այդ մի քանի հոգով հարձակվել են վրան, այնքան են ծեծել, կողոսկրերը ջարդել են, ինչի արդյունքում հաստ աղիքն ու թոքն էլ ծակվել էր: Նրան վիրահատել են «Էրեբունի» հիվանդանոցում, հետո տարել են հոսպիտալ: Իսկ ներկա պահին չգիտենք, թե որտեղ է, որովհետև զրկված ենք տեսակցելու հնարավորությունից:

Իսկ դաժան ծեծի են ենթարկել, որպեսզի իր վրա վերցնի մեղքը, ադալժենիա անի: Այդ դեպքում, դուք այս երկրում եք ապրում և հասկանում ենք, որ նրանց ձեռքից պրծնելու տարբերակ չէր լինի: Գումարած դրան` ոչ մի դատական բժիշկ չեն տարել: Երեխայի մատը, որ դուրս է ընկնում, տանում են հիվանդանոց, ոստիկանը գալիս կանգնում է դատաբժիշկ է կանչում: Երեխա եմ բերել մեծացրել, որ այսօրվա օրով դարձնեն ինվալիդ»: Մեր այն դիտարկմանը, թե Արմանը մեղքը վերցրել է իր վրա այդ ծեծից հետո՞, մայրն ասաց. «Ես ոչինչ չգտեմ, որովհետև տղայիս ո՛չ տեսել եմ, ո՛չ խոսել»:

Արմանի մայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչ ձերբակալվելը իր տղան հոր հետ աշխատել է: Սովորել և ավարտել է Ավանի սննդի պատրաստման տեխնոլոգիան, որից հետո հոր հետ ֆուրշետի սեղաններ են ձևավորել: Բացի այդ, ընտրությունների ժամանակ ամբողջ մասիվից ինքն է ՀՀԿ համար ձայներ հավաքել: «Ոչ բարով իմ տղան ՀՀԿ-ական էր»,- հիշեցրեց Արմանի մայրը: Մեր այն հարցին, թե ի՞նչ են անելու` պատասխանեց. «Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչի են հասնելու դրանով, որ իմ տղային ծեծի են ենթարկել: Թող պատժվեն նրանք, որ մյուս անգամ ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա: Բավական է, արդեն իմ տղային դարձրել են ինվալիդ: Ինչի՞ ես չեմ կարողանում իմ երեխային տեսնել»,- ավելացրեց տիկին Սուսաննան և չկարողացավ լացը զսպել:

Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի ընտանիքից ձերբակալվել են երեք հոգի, այդ թվում` նրա կինը և եղբայրը: Արտյուշայի հայրը` Սուրիկ Հակոբյանը, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գառնիի տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ զինված բանդայի պարագլուխ Արտյուշան` Սուրիկի որդին, ընտրությունների ժամանակ Դաշնակցության ներկայացուցչի կողմից դանակահարվել է ԲՀԿ օգտին աշխատելու համար: Սուրիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս չի կարողացել տեսակցել որդիներին և հարսին, ինչպես նաև ավելացրեց. «Սա ֆաշիստական երկիր է, մարդու ընտանիքից 3 հոգու տանեն կալանավորեն, ու ո՛չ տղաներիս, ո՛չ հարսիս տեսակցելու հնարավորություն չունեմ: Իմ զավակներին կարոտ եմ»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել` արձագանքեց. «Էս պետության դեմ, Աղվան Հովսեփյանի դեմ, մեր նախագահի դեմ ես ինչ կարող եմ անել: Ինձ հանել են հայրենիքի դավաճան: Հայաստանում 37 թիվն է: Անդրանիկին ասում են` նարկոտիկ ա ծխել, չգիտեմ ինչ ա արել:

Դատապաշտպանը 5 օր ա փորձում է բժիշկ կանչի, ստուգեն տեսնեն` իմ տղան ծխող ա՞, թե՞ ծխող չի, բայց ապարդյուն: Մի քանի օրից ստիպված, 76 տարեկան մարդ եմ, բայց Բաղրամյան 26-ում հացադուլ եմ հայտարարելու, նստեմ ըտեղ սովամահ լինեմ: Բայց իմ հայրենիքից չեմ գնալու, սա իմ հողն է»:
Օրեր առաջ ձերբակալվեցին նաև Գուրգեն Հայրապետյանի` Եթումի եղբոր որդիները` Արամ և Արտակ Հայրապետյանները: Նրանց հարազատները ևս մինչ օրս չեն տեսակցել տղաներին: Նրանք երկուսն էլ կասկածվում են սեպտեմբերի 23-ին բացահայտված հանցախմբի հետ առնչություն ունենալու մեջ: Նրանց հայրը` Աշոտ Հայրապետյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ ուտելիք է տարել որդիներին, բայց մինչ օրս չի տեսակցել, պատրաստվում է մի քանի օրից, երբ հերթական անգամ ուտելիք տանի, փորձի տեսակցել նրանց:

«Դատապաշտպանը ներկա պահին փորձում է հանգամանալից ծանոթանալ գործին: Ներկա պահին միայն կարող եմ ասել, որ եթե հանկարծ դատեցին, բողոքարկելու եմ»,- ավելացրեց Աշոտ Հայրապետյանը:

«Ժամանակ»

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում