Sunday, 07 06 2026
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ

Շառլը հասկացրել է՝ գնացե՛ք, ձեր մաֆիաները ուրիշ երկրներում հիմնեք. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքի իր ելույթում նշեց, որ անցած անգամ տեղի ունեցած հանրահավաք-ասուլիսից հետո որոշ թերթերում կային դժգոհություններ, թե ինքը բոլոր հարցերին չի պատասխանել. «Դա չգիտեմ՝ մարդկային կարողություններին համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ: Հիշում եք Պուտինի էլեկտրոնային հարցազրույցները` նա ստանում էր երկու միլիոն հարց և հասցնում էր պատասխանել դրանից հարյուրին: Ես պատասխանել եմ 500-ից 40-ին: Այդ բեռն անհնար է և որպեսզի ես այդ բոլորին պատասխանեմ, մեզ ոչ թե 7-օրյա, այլ 7-ամսյա շուրջօրյա հանրահավաքներ են պետք»:
Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը որևէ հարցից չի վախենում, և այժմ էլ ընտրել է ամեասուր հարցերը, որոնք հարց-մեղադրանքներ են:

– ՀՀ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենաշնորհ տրվել է Ձեր նախագահության ժամանակ՝ ԱրմենՏելի տխրահռչակ պայմանագիրը: Ճի՞շտ է, որ դրա համար Ձեզ ինչ-որ կազմակերպության կողմից փոխանցվել է 25 մլն դոլար:

– Սա այն նույն կեղծիքի ժանրից է, երբ մի փոքր խառնում են ժամանակները, և իրադարձությունները վերագրում են մարդու, որը կապ չունի դրանց հետ: ԱրմենՏելի գործարքը ստորագրվել է իմ հրաժարականից հետո` Քոչարյանի կողմից, և եթե այս քսանհինգ մլն դոլարի պատմությունը ճիշտ է, ապա այդ դոլարի հասցեն պիտի փնտրեք ուրիշ տեղ: Նույն ձևով ինձ էին վերագրում Կոնյակի գործարանի գործարքի կնքումը: Հայտարարում եմ՝ Կոնյակի գործարանի գործարքը նույնպես ստորագրվել է Քոչարյանի կողմից:

– Հանրահավաքների ժամանակ խոսում եք բոլորի սխալներից, խնդրում եմ բարձրաձայն կարդալ Ինեսա Բուրկովայի բաց նամակը՝ Ձեզ ուղղված, և կետ առ կետ բացատրել:

– Ինեսա Բուրկոնովան ռուս հրապարակախոս էր, 88թ. հայտնվեց Ազատության հրապարակում, մեր բարեկամն էր և Ռուսաստանում լույս տեսած իր հրապարակումներով բավականին օգնեց Ղարաբաղյան շարժմանը: Հետո, երբ «Ղարաբաղ կոմիտեն» փոխվեց, նա հայտնվեց այլ շրջապատում, մնաց հին «Ղարաբաղ» կոմիտեի շրջապատում` Զորի Բալայանի, Իգոր Մուրադյանի հետ սկսեց թունավորվել մեր դեմ: 1996-ի սեպտեմբերի 26-ի իրադարձություններց հետո ինձ գրել էր, իբր թե այդ օրը գնդակահարվել են հարյուրավոր մարդիկ, հրազենից վիրավորվել` հազարավորները: Այդ իրադարձությունների ժամանակ ասել եմ` ոչ մի զոհ չի եղել ու ոչ մի վիրավոր՝ ի տարբերություն Մարտի 1-ի: Երբ այդ սուտը բացահայտվեց, Բուրկովան լռեց ու լուռ է մնում մինչև այսօր:

– Դուք նույնպես 96 թ. կեղծված ընտրությունների շնորհիվ եք դարձել նախագահ և նախագահի աթոռը խլել Վազգեն Մանուկյանից:

– Կա մի խումբ, որ այսպես է մտածել, և հազար տարի էլ անցնի՝ այսպես են մտածելու, ես խնդիր չունեմ, թող մտածեն: Այդ ինչպե՞ս է, որ 96-ին ընտրյալ նախագահ Վազգեն Մանուկյանը 98-ին ստացավ 13 տոկոս ձայն, զրոն սխալ է, բայց զրոն հետո է ստանալու: Բացի այդ, իր ընտրողներին կոչ չարեց երկրորդ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանին սատարել: Դրանից հետո Քոչարյանը կեղծեց շատ ավելի այլանդակ, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը Ռ. Քոչարյանին մատուցեց այն նույն ծառայությունը ինչ-որ 2003-ին Գեղամյանն իր 10 տոկոսով մատուցեց Ռ. Քոչարյանին: 98-ին Վ. Մանուկյանը ստացավ 13 տոկոս, 2003-ին՝ 0.43, 2008-ին, որի արդյունքները բոլորը չեն ընդունել, բացի երկուսից՝ Վազգեն Մանուկյան ու Արամ Հարությունյան, ստացավ 1 տոկոս, ես՝ 21 տոկոս: Անգամ Վազգենի կողմից արդար ընտրութուններում 20 անգամ ավելի ձայն եմ ստացել: Կխնդրեմ այս մարդկանց՝ անընդհատ նման հարցեր տան, մենք ժողովրդի մեջ տարածելու ենք իրականությունը:

– Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ «ցեղապաշտություն» ու «ցեղակրոնություն» բառերը ռասիզմի բառի հայերեն համարժեքն են, կարո՞ղ եք մանրամասնել դա, և, ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք Գարեգին Նժդեհի մասին, ով համարվում է այդ երկու հասկացությունների գաղափարակիրը:

– Նախ, որ ես նման բան եմ ասել, իմ հայտնագործությունը չէ, այլ կա բոլոր բառարաններում: Այս հարցը կարելի է պատմական համարել, բայց նաև այժմեական է այն առումով, որ Նժդեհի ուսմունքն ընկած է Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում: Ո՞վ գիտի Նժդեհի ուսմունքը, վստահ եմ՝ շատերը չգիտեն, և Աստված չանի՝ իմանան: Վաղուց էի ուզում անդրադառնալ այս հարցին, Նժդեհի ողջ հրապարակախոսական ու փիլիսոփայական ժառանգությունը ուսումնասիրել եմ, հարուստ նյութ եմ հավաքել՝ աշխատություն գրելու համար: Ժամանակ է պետք: Հայ ժողովրդի հերոսներից ու մեծագույն երախտավորներից մեկն է Նժդեհը: Ավելին, ես կարդացել եմ բոլոր ականավոր դաշնակցական գործիչների բոլոր աշխատությունները՝ Ռուբեն Մինասյան, Շանթ, Ավ. Ահարոնյան, Կարո Սասունի, Քաջազնունի: Կարող եմ ՀՅԴ-ական ականավորների հետ մրցեմ` ոչ մեկը ինձանից լավ չգիտի ՀՅԴ պատմությունը:

Իմ և ՀՀԿ-ի տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ-ն նրա ուսմունքը` ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը: Սրանք բոլորովին տարբեր մարդիկ են` մի բան է Նժդեհ հերոսը,մեծագործը, ազգափրկիչը, մեկ այլ բան՝ նրա ուսմունքը, որն ընդամենը եղել է ժամանակավոր մոլորություն, դա բոլորովին չի նսեմացնում այդ մարդու կերպարը, հակառակը՝ ուսմունքը շեշտելով՝ ՀՀԿ-ն նվազեցնում և հողին է հավասարեցնում այդ մարդու մեծագույն արժեքը: Շատ քչերին է հաջողվել հայրենիք փրկել, պահպանել ու թույլ տալ՝ մնա այդ կտորը հայոց պետության սահմաններում: Նման մարդ է եղել Անդրանիկը, հայրենիքի մի կտորը փրկվել է: Նա չենթարկվեց Բաթումի պայմանագրից հետո ՀՅԴ-ական կառավարությանը, չցրեց արևմտահայ զինվորական կազմավորումները, Նախիջևանով հասավ Սյունիք, 18-19 թթ. ձմեռն անցկացրեց Սյունիքում, և նրա շնորհիվ օսմանյան բանակը չներխուժեց Սյունիք: 18-ին, որ օկուպացրին սուլթանական բանակները, կորցրինք հողը:
Անդրանիկի շնորհիվ Զանգեզուրը փրկվեց: Երբ նա ստիպված հեռացավ ՀՀ-ից, գործը ստանձնեց Նժդեհը: Եթե Անդրանիկը չփրկեր Զանգեզուրը, Նժդեհին պահելու բան չէր մնա: Ոչ միայն թուրքական, նաև՝ խորհրդային բանակը չմտավ Նժդեհի շնորհիվ: Զանգեզուրի համար Անդրանիկին ու Նժդեհին ենք պարտական՝ ողջ ժողովրդով:

Հաջորդը Դրոն էր, որ Բաշ-Ապարանում դիմադրություն կազմակերպեց, փրկեց Երևանը, դրանով փրկեց ՀՀ-ն: Դրանից հետո Դրոն ինչ է արել, ինչ չի արել, Նժդեհն ինչ է ասել՝ կարևոր չէ: Այնքան մեծ է նրանց գործը, որ մանր մոլորությունները կարևոր չեն:

ՀՀԿ-ի համար Նժդեհի արժեքը ոչ թե գործն է, այլ ուսմունքը: Նժդեհը հետագայում հրաժարվել է իր ուսմունքից, բայց ՀՀԿ-ն այդ ճանապարհով է ընթանում: Մոլորության պատճառը՝ հայությունը ջախջախված էր, ոմանք իրենց գտան սփյուռքի հայապահպանության գործում, ոմանք գտան հրապարակախոսության մեջ, ոմանք՝ դարձան խմբագիրներ, ազգային կառույցների ղեկավարներ, Նժդեհը միակն էր, որ առանց ռեալ գործի, չէր կարող նստել: Նա գործ էր փնտրում, ոչ թե խոսք, հրապարակախոսություն: Նա պահանջում էր մոռանալ նախնիների կոմպլեքսները, պայքարել, և այդ շրջանում երկու բառ էր օգտագործում՝ հայրենասիրություն ու հայրենապաշտություն: Եվրոպայում այդ ժամանակ մոդայիկ էր ֆաշիստական գաղափարախոսությունը, հայրենասիրությունն այդպես էր արտահայտվում: Ֆրանսիա, Հունգարիա, Ռումինիա: Բայց ցցունը իտալականն էր: Վրեժով լցվածները այդ գաղափարախոսությամբ էին տարվում:

Ֆաշիզմի դրսևորումներն էին՝ հակալիբերալիզմ, հակապառլամենտարիզմ, հակասեմիտիզմ, հակաժողովրդականություն, սոցիալ-դարվինիզմ: Հավերժ գոյապայքար՝ ֆաշիստը կամ սպիտակ ռասսան, հավերժ գոյապայքար պիտի լինի մյուս ռասաների հետ: Հակախաղաղություն՝ առանց պայքարի խաղաղությունը չեն ընդունում: Հաջորդը՝ վոժդիզմ, ֆյուրերիզմ… այդ ամենին ուշադիր եղեք, դրանց ականատեսն եք այսօր:

Այսօր ազգին կոտորում են, ստորացնում, բայց Հայկ Նահապետի արձանն են դնում իրենց նստավայրում: Անհաշտ պրոպագանդայի օրինակն այսօրվա քարոզչությունն է, որի ջատագովն էր Գեբելսը, նաև՝ միակուսակցականությունը, ավելին՝ ֆաշիզմը, որը համարում է, որ կուսակցությունն ու պետությունը նույն բանն են:
ՀՀԿ-ի համար Նժդեհի մոլորությունը դարձել է գաղափարախոսության հիմք: Ոչ միայն գաղափարախոսությամբ, այլև գործով ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ՝ ոչինչ: Ես դրանց խորհուրդ կտամ՝ մի՛ ապականեք Նժդեհի սուրբ անունը, հանե՛ք ձեր ծրագրից նրա ուսմունքը:

Նաև ուզում եմ խոսել Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցի մասին. եթե մինչ այս շատ էի հարգում, հարցազրույցից հետո տասնապատիկ եմ հարգում: Այս մարդը, թվում է, մեծ արտիստ լինելով, էսթետ, զգայական անձ, կյանքից ու իրականությունից հեռու, բայց իր մատը դրել է երկու գլխավորագույն ցավի վրա, դաժանագույն մերկացման ենթարկել իշխանությանը՝ լինելով դրա ներկայացուցիչը Շվեյցարիայում: ՀՀ թվաքանակի մասին ասել է, որ դա ուռճացված է: Շառլը հասկացրել է՝ գնացե՛ք, ձեր մաֆիաները ուրիշ երկրներում հիմնեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում