Չնաստանում հեռացվել են մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ, որոնք մեղավոր են եղել Շանհայի մետրոյում տեղի ունեցած վթարի մեջ: Եվս ինը ստացել են կարգապահական նկատողություններ: Գնացքների վթարի հետևանքով վնասվածքներ էին ստացել համարյա 300 մարդ:
BBC-ի հաղորդմամբ՝ անցած ամիս տեղի ունեցած վթարը ևս մեկ անգամ ցույց տվեց չինական տրանսպորտի անվտանգության ցածր մակարդակը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Չինաստանում ճեպընթաց գնացքների բախման հետևանքով մահացել էր 40 մարդ:






































