Դամասկոսի բնակիչները գնացել են Սիրիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ, որպեսզի շնորհակալություն հայտնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ցուցաբերած դիրքորոշման համար: Ընդդիմության ոչ մի ելույթ դեսպանատան մոտ չի եղել, եկել են միայն այն մարդիկ, ում գոհացրել է Ռուսաստանի որոշումը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգտագործել է իր վետոյի իրավունքը, և Արևմուտքին չի հաջողվել նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը:
Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխան պետք է տա ազատության համար պայքարող Սիրիայի բնակչությանը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է մնալ անկայուն: Այս տարվա մարտից սկսված հակակառավարական ելույթները շարունակվում են: