Thursday, 30 03 2023
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա

«Ժառանգությունը» կմիանա ՀԱԿ-ին, երբ այն լինի ժողովրդի գործիքը

«Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ այնտեղ է, որտեղ կան խնդիրներ, հասարակությանը մտահոգող հարցեր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այցին Ազատության հրապարակ՝ կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը և հավելեց. «Այն, որ պարոն Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ՝ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ նա էլ ժողովրդի մի մասնիկն է»:

Նա նշեց, որ «Ժառանգությունն» այլ քաղաքականության կողմնակից է և իշխանությունների հետ երկխոսության այն եղանակը, որն ընտրել է ՀԱԿ-ը իրենց համար անընդունելի է:

Հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը, Հակոբյանը պատասխանեց. «Դա կախված է այն բանից, թե ինչ ճանապարհով կընթանա ՀԱԿ-ը, ներկայիս ճանապարհը մեզ համար անընդունելի է: Մեզ համար անընդունելի են գործողությունների հակասությունները, քաղաքականության մեջ նույնպես պետք է լինել սկզբունքային, այն, ինչ մենք չենք տեսնում ՀԱԿ-ի ղեկավարների գործելաոճում»:

Կարինե Հակոբյանը նշեց, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» կարող են համագործակցել այն դեպքում, երբ ՀԱԿ-ը ժողովրդին ոչ թե որպես մասա կօգտագործի սեփական հանրահավաքների համար, այլ կգնա ժողովրդի պահանջների հետևից. «Ոչ թե ժողովրդին պետք է օգտագործել որպես գործիք, այլ ինքը պետք է լինի ժողովրդի գործիքը, և այդ դեպքում մենք նույն դաշտում կլինենք, որովհետև մենք գտնում ենք, որ մենք ենք հասարակության գործիքը»:

Հակոբյանը նկատեց, որ այսօր ժողովրդի կարծիքն այն է, որ պետք է վերջ տրվի երկրում տիրող սանձարձակությանն ու անվերահսկելի կողոպուտին: Հարցին, թե ի՞նչ միջոցով է «Ժառանգությունը» դա իրականացնելու՝ Հակոբյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ ընդդիմությունը պետք է լինի միասնական, իսկ այն ինչ անում է այսօր ՀԱԿ-ը՝ պառակտում է ընդդիմությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում