Եգիպտոսի էմիգրացիայի և աշխատանքային ռեսուրսների նախարար Ահմեդ Ալ-Բորաին հայտարարել է, որ երկրի տնտեսական դրությունը զգալիորեն վատացել է:
«Եգիպտոսն ապրում է կրիտիկական ժամանակաշրջան, մենք գտնվում ենք սնանկացման եզրին»,- եգիպտական Al-Masri Al-Youm թերթի փոխանցմամբ` ասել է նախարարը, ապա ավելացրել, որ տնտեսության կորուստներն օր օրի աճում են:
«Կամ մենք այժմ կմիավորվենք և կսկսենք աշխատել իրավիճակը փոխելու համար, կամ Եգիպտոսի վերջը եկել է»,- հայտարարել է Ալ-Բորաին:
Նախարարը նաև նշել է, որ կառավարության անդամների համար թեև շատ դժվար է, բայց առայժմ ոչ ոք չի պատրաստվում հրաժարական տալ, « եթե իհարկե մեզ չհեռացնեն»:
Բորաին զգուշացրել է, որ երկրում շարունակվող գործադուլները կհանգեցնեն տնտեսության կործանմանը, ձեռնարկությունների քայքայմանը և աշխատատեղերի հետագա նվազմանը:










































