Sunday, 07 06 2026
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ

Երկխոսությունը ՀԱԿ-ի համար փրկօղակ էր. Խ. Հարությունյան

ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաև ՀԱԿ-իշխանություն ընդհատված երկխոսությանը:

Նրա գնահատմամբ՝ երկխոսությունը հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ նոր ավանդույթ էր ձևավորելու, ինչում շահագրգռված են բոլորը: Այս կերպ հնարավոր կլիներ ձևավորել ընդդիմության մեկ այլ կերպար, երբ վերջինս ոչ թե միայն հայհոյում է, այլ հարցերի լուծման հասնում է կառուցողական երկխոսության միջոցով:

Ըստ Հարությունյանի՝ բացի հանրության համար օգտակար լինելուց, երկխոսությունը պետք էր նաև կողմերին: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը փորձ էր՝ քաղաքական զարգացումները փողոցներից տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժին քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորություններ տալ. «Երկխոսությունը պետք էր նաև ՀԱԿ-ին, որովհետև այդ կերպ ՀԱԿ-ը կապացուցեր, ինչն էլ անում է, որ ընդդիմությունը միայն ինքն է, այլապես էլ ինչու պետք է հենց իր հետ երկխոսեին»:

Հարությունյանը նաև շեշետեց, որ նախընտրական այս փուլում երկխոսությունն առավել շատ և առաջին հերթին պետք է հենց ՀԱԿ-ին:

Նրա խոսքերով՝ արտահերթ ընտրությունների մասին խոսելն էլ ավելորդ է. «Բոլորն էլ գիտեն, որ դա ՀԱԿ-ը ուղղակի ասում է, որովհետև դա ասվել է, և մինչև վերջ պետք է հավատարիմ մնա սեփական կարգախոսին: Դա այսօր արդեն հռետորաբանության է վերածվել»:

Հարությունյանը նաև հավելեց, որ առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը պետք է մոտենա նվազագույն կորուստներով, իսկ երկխոսությունը լավագույն հնարավորությունն էր՝ պահպանել սեփական քաղաքական կշիռը և ընտրազանգվածը. «Երկխոսությունն ինչ-որ մի տեղ ՀԱԿ-ի համար փրկօղակ էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում