Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարել՝ ընտրություն կատարելով Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև.
«Սխալ է այն արտահայտությունը, որ Ադրբեջանը մշտապես պետք է աջակցի Թուրքիային՝ նրա բոլոր նախաձեռնություններում։ Ադրբեջանը պետք է անկախ քաղաքականություն վարի։ Թուրքիայի հետ իր հարաբերություններում Ադրբեջանը պետք է հաշվի առնի նաև արաբական երկրների կարծիքը։
Արաբական երկրների ղեկավարությունը չի վստահում Թուրքիային՝ հիշելով Օսմանյան պատմական ժառանգությունը։ Բացի այդ, Արաբական երկրների լիգան ու Իսլամական համագործակցության կազմակերպությունը բազմիցս աջակցել են Ադրբեջանին»։
Ահմեդօղլուն նաև հայտարարել է, որ Հայաստանը, ի դեմս ԱՄՆ-ի, գտել է դաշնակցի. «Դրա վառ օրինակը Ռումինիայից դեպի Մոլդովա, ապա նաև Հայաստան զենքի փոխադրումներն էին»։










































