Հրեական Նոր տարուն նվիրված ամենամյա միջոցառման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Իսրայելն Ամերիկայի ամենամոտ, ամենաթանկագին և ամենիսկական ընկերն է»:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, Բայդենը նշել է, որ իրեն անհանգստացնում են Իսրայել պետությանն օրինականությունից զրկելու փորձերը:
Փոխնախագահի նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել Հանրապետական կուսակցության նրա քաղաքական հակառակորդները, ինչպես նաև հրեական համայնքի առաջնորդները:










































