Պակիստանի քննական հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ամերիկյան ծովային հետևակազորայինների օպերացիան, որի ընթացքում սպանվել էր Ուսամա Բեն Լադենը, հարցաքննել է նրա երեք կանանց և երկու աղջիկներին: Այս մասին հայտնում է BBC–ն:
Ինչպես ասվում է նախնական պաշտոնական հայտարարության մեջ, հարցաքննվել է նաև պակիստանցի մի բժիշկ, որին մեղադրում են «Ալ-Կաիդա»-ի առաջնորդի սպանության հարցում կենտրոնական հետախուզական վարչությանը օգնելու մեջ:
Ընտանիքի անդամները ձերբակալվել են Պակիստանի իշխանությունների կողմից՝ ամերիկացիների գաղտնի օպերացիայից հետո, ինչը Իսլամաբադում ընդունվեց որպես երկրի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում:
Քննական հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի պարզի, թե ինչպես է ԱՄՆ-ի զինվորականներին հաջողվել թափանցել Պակիստանի տարածք, և ինչպես է Ուսամա Բեն Լադենն այդքան երկար ժամանակ թաքնվել այնտեղ:








































