Տաշքենդ-Սիմֆերոպոլ ավիաչվերթից հետո Սիմֆերոպոլի օդանավակայանում Ուզբեկստանի քաղաքացի հանդիսացող մի քանի ուղևորներ փորձել մաքսակետով անցկացնել մի քանի ճամպրուկ, որոնցում եղել է շուրջ 382 կենդանի ճնճղուկ:
Մաքսային ստուգման ժամանակ Ուզբեկստանի քաղաքացինեը ոչ միայն չեն կարողացել թռչունները ձեռք բերելու և դրանց տեղափոխելու օրինականությունն ապացուցող փաստաթուղթ ներկայացնել, այլև հստակ բացատրություն չեն տվել, թե ինչ էին պատրաստվում դրանք անել Ուկրաինայում:
Թռչունները սկզբում մեկուսացվել են, այնուհետև հետադարձ չվերթով ուղարկվել Տաշքենդ:






































