Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ֆինանսների նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Նախագահը կարևոր է համարել, որ այն տեղի է ունենում հատկապես Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրերին: Հանրապետության ղեկավարը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքը համարել է արդյունավետ ձևաչափ` երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար:

Քուվեյթի ֆինանսների նախարարը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է բարեկամ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցով, և այցի ընթացքում ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այդ հնարավորությունները հանգամանորեն քննարկվել են:

«Մենք այս օրերին տեսանք, թե որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում: Դա ևս մեզ ոգևորում է: Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է և հաստատակամ ենք մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդել նաև տնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,-ասել է նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ: Երկուստեք կարևորվել է քննարկումների արդյունքում ստորագրված` Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար:

Երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանում դեսպանություն հիմնելու՝ Քուվեյթի կառավարության որոշումը, նշելով, որ շուրջ մեկ տարուց ավելի Քուվեյթում բացված ՀՀ դեսպանության հետ միասին Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունը զգալիորեն կնպաստի հայ-քուվեյթական կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի պետությունների հետ արդյունավետորեն զարգացնում է միջպետական հարաբերությունները, որի հիմքում հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում