Friday, 05 06 2026
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Երևանում կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

Երևանում այսօր կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ:

Նիստում քննարկվել են տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Արձանագրվել է, որ վերջին շրջանում երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում, ինչին նպաստել են բարձր մակարդակով փոխայցելությունները, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանի դեսպանատան բացումը: Նշվել է, որ առաջիկայում Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:

Քննարկումների արդյունքում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, ինչպես նաև նիստի արձանագրությունը:

Նիստի արդյունքում որոշվել է, որ

-կկազմակերպվեն գործարարների փոխայցելություններ, համատեղ գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ

-ջանքեր կգործադրվեն ՀՀ գործարար ծրագրերում քուվեյթական կողմի հնարավոր մասնակցությունն ապահովելու համար

-կքննարկվեն ներդրումային ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հեռանկարները

– Հայաստանից Քուվեյթ գյուղատնտեսական ապրանքների արտահանման, մրցունակության հնարավորությունները գնահատելու և գործնական կապեր հաստատելու նպատակով հայկական կողմը փորձագետների պատվիրակություն կգործուղի Քուվեյթ

-կուսումնասիրվեն շինանյութերի արտադրության, դեղագործության և ոսկերչության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

-կուսումնասիրվեն տրանսպորտի, կապի, մաքսային ոլորտի, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության, քաղաքաշինության, էներգետիկայի, բանկային համակարգի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, աշխատանքներ կտարվեն այդ և այլ ուղղություններով իրավապայմանագրային դաշտի ձևավորման կամ ընդլայնման ուղղությամբ:

Որոշվել է նաև, որ Հայաստան-Քուվեյթ տնտեսական կապերը խթանելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով 2011թ. նոյեմբերին Զարգացման հայկական գործակալությունը Քուվեյթում կանցկացնի գործարար գովազդային քարոզարշավ, որի շրջանակում Քուվեյթի գործարարներին կներկայացվեն տնտեսության ճյուղերին վերաբերող ներդրումային ծրագրեր, հանդիպումներ կկայանան գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էներգետիկայի, դեղագործության և զբոսաշրջության ոլորտների մի շարք քուվեյթական ընկերությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում