Տավուշի մարզում օրերս տեղի ունեցած փլուզման և սողանքի վայրում մինչ այսօր ՊՆ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել 9 մեքենա: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը: Ասվում է, որ շուտով դուրս կբերվի ևս մեկ մարդատար մեքենա:
Սողանքի գոտուց հանվել է «Շևրոլե» մակնիշի 167 OU 64 համարանիշի կանաչ գույնի, «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՕՏ 441 համարանիշի կաթնագույն, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 համարանիշի բալագույն, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 29 ՏՍ 028 համարանիշի սև, «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՍԼ 305 համարանիշի մուգ կապույտ, ճանապարհային ոստիկանությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 659 ՈՍ 01(2552) համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 65 ԼԼ 686 համարանիշի սպիտակ, «ՎԱԶ 2106» մակնիշի 64 OU 922 համարանիշի սպիտակ և «Օպել Վեկտրա Բ» մակնիշի կապույտ ավտոմեքենաները:
Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են և աշխատանքների արդյունքում նախատեսվում է հանել ևս մեկ մարդատար մեքենա: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ կորած են համարվում 5 մարդ` Երևանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երևանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուրգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին՝ 18:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի հարակից ավտոճանապարհին տեղի էր ունեցել փլուզում, որի հետևանքով սողանքի տակ էր մնացել 35 ավտոմեքենա:










































