Հորդանանի Արևմտյան ափին երեքշաբթի օրը շուրջ 30 պաղեստինցիներ փորձել են արգելափակել ամերիկյան դիվանագիտական պատվիրակության ճանապարհը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, պաղեստինցիները «Ամոթ» բացականչություններով պատվիրակության մեքենաների վրա կոշիկներ են նետել, ինչը արաբական մշակույթում համարվում է արհամարհանքի նշան: Տեղի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին:
Պաղեստինցիներին լուրջ անհանգստությունն է հարուցել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է օգտվել վետոյի իր իրավունքից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի ճանաչման հարցի քննարկման ժամանակ: Վաշինգտոնը կարծում է, որ Պաղեստինի անկախությունը հնարավոր կլինի ճանաչել միայն Իսրայելի հետ բոլոր վիճելի հարցերը կարգավորելուց հետո:







































