Грузия Online-ի փոխանցմամբ՝ Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումների հերթական (18-րդ) փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի կեսերին։
Ժնևյան բանակցությունները մեկնարկել են 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո՝ սեպտեմբերին։ Դրանց մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի պատվիրակությունները։
Նախորդ 17 բանակցային փուլերում գրանցված միակ արդյունքը Վրաստանում միջադեպերի զգուշացման ու կարգավորման մեխանիզմի վերաբերյալ փաստաթուղթն է։
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունների վերջին (17) փուլը տեղի է ունեցել երեկ և ավարտվել անարդյունք։






































