ԱՄՆ իրավապահները հրապարակել են պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կասկածյալի լուսանկարները և տեսանյութը։ Բացի այդ, հայտնաբերվել է սպանության ժամանակ օգտագործված հրացանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Հետախուզության դաշնային բյուրոյի և պետական պաշտոնյաների՝ չարագործը սեպտեմբերի 10-ին Օրեմում Յուտայի համալսարանի տարածք է ժամանել Չարլի Քըրքի մասնակցությամբ միջոցառումից րոպեներ առաջ։ Նա բարձրացել է շենքի տանիք և կրակել է Քըրքի վրա, երբ վերջինս մոտ 3000 հավաքվածների առջև պատասխանում էր ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների վերաբերյալ հարցի։
ՀԴԲ-ն 100 000 դոլար պարգև է խոստացել կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։









































