Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Աբիևի բրյուսելյան այցը կայանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով։ Աբիևը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գործողություններում իրենց ներդրումն ունեցած գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին։










































