Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին ժամանելու է Թուրքիա։ Պետքարտուղարը Ստամբուլում մասնակցելու է Աֆղանստանում տիրող իրավիճակին նվիրված կոնֆերանսին։
Քլինթոնը թուրքական կողմի հետ քննարկելու է մի շարք արդիական խնդիրներ. Միջերկրական ծովի արևելյան հատվածի «հորատման» ճգնաժամը, Հյուսիսային Իրաքում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հարցը, Սիրիայում տիրող իրավիճակը։