ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։
«Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», – հրատարակությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա Ռուսաստանի ռազմական ջանքերը հովանավորելու համար», – հավելել է աղբյուրը։









































