«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝մեծ քաղաքականություն վերադառնալու մասին քննարկումները հայրենի քաղաքական դաշտում չեն ավարտվում: Դրանք ակտիվացան հատկապես ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ապագայում նախագահ «նշանակվելու» որոշմամբ, որին հաջորդեց Պուտինի մտերիմի համարում ունեցող Քոչարյանի հարցազրույցը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Մեդիամաքս»-ին տված վերջին հարցազրույցը կազմակերպվել է Մոսկվայից, քանի որ Քոչարյանը նախօրեին Է վերադարձել Երևան:
Բացի այդ, «ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահը Մոսկվայում հանդիպել Է Վլադիմիր Պուտինին և, բնականաբար, քննարկել իր ապագայի հարցերը: Ըստ լուրերի` Պուտինը Քոչարյանին ասել Է, որ կարող Է անել այն, ինչ ուզում է, բայց առանց իր հետ ունեցած հարաբերություններն ու Ռուսաստանի անունը շահարկելու:









































