Բրիտանիայի կոալիցիոն կառավարությունը մտադիր է վերանայել ներգաղթի կանոնները: BBC-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Նա նշել է, որ դա արվում է, որպեսզի հանցագործները չկարողանան խուսափել արտաքսումից` օգտվելով մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներից:
Ելույթ ունենալով պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում՝ նախարարը հայտնել է, որ անցած տարի ավելի քան 100 հանցագործներ կարողացել են խուսափել արտաքսումից, քանի որ կոնվենցիաները պաշտապանում են նրանց ընտանեկան կյանքի իրավունքը:










































